Վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են. Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դավիթ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք գործադիրի ղեկավարը գո՞հ է իր աշխատանքից, հայտնել է, որ աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառութային։

«ՊԵԿ-ի գործառույթների առումով որոշակի վերապահումներ, ցանկութուններ և դժգոհություններ վարչապետն, այո՛, հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերել, այլ ՊԵԿ-ին։ Վարչապետի այդ դժգոհությունները մոտիվացնող են։ Եթե հետագայում կլինի այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, որն ավելի արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ։ Ամփոխարինելի մարդ չկա», - ասել է ՊԵԿ պաշտոնյան։