Հանրապետությունում 230 կմ երկարությամբ ճանապարհահատվածների ասֆալտապատումն ավարտված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

ճանապարհ

Հանրապետության 230կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ասֆալտապատումն ավարտված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

«Այս պահի դրությամբ ավարտված է հանրապետության 230կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ասֆալտապատումը: Մնաց 100կմ` նախատեսվող 330կմ-ից»-գրել է նա։