Երևանից Հռոմ և Միլան ավիատոմսերը՝ 29եվրո. Ryanair-ի հավելվածը հասանելի է ամրագրման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունն իր բջջային հավելվածում արդեն ավելացնում է տոմսերի օնլայն ամրագրման հնարավորությունը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին և հակառակ ուղղություններով ճամփորդելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային օրերին դեպի Հռոմ և Միլան տոմսերի արժեքը 28.24 եվրո է, իսկ հանգստյան օրերին՝ 35.88 եվրո: Դեպի Բեռլին տոմսերն արժեն 40.99 եվրո՝ աշխատանքային և 49.99 եվրո՝ հանգստյան օրերին: