«Հող հանձնող» իշխանությունը բանակին 600 մլն փող չէր տա. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Նախկինում մենք բանակի մասին շատ գեղեցիկ կենացներ ու ճառեր էինք ասում, սպայի պատվի մասին էինք խոսում, բայց իրական կյանքը գալիս էր ապացուցելու ճիշտ հակառակը: Իրականում գործողությունները տարբերվում էին խոսքից։

Ինձ համար այսօր ամենացավալին այն է, որ քաղաքական ընդդիմությունը, այդ թվում արտախորհրդարանական, սեպ են խրում բանակի և հասարակության միջև։ Ինչպես նաև շատ են առաջ տանում այն կեղծ թեզերը, թե իբր գործող իշխանությունները չեն հարգում սպայի պատիվը և նմանատիպ այլ բաներ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Բանախոսն այս կապակցությամբ, այդ ընդդիմախոսներին հիշեցնում է նախկին համակարգի օրոք տեղի ունեցած մեկ, երկու աղմկահարույց դեպք, և առաջարկում սպայի պատվի մասին խոսելիս ուղղակի հիշեն այդ միջադեպերը:

Պատգամավորը հաղորդման ընթացքում  անդրադառնում է նաև Վիտալի Բալասանյանի մի շարք քննադատական շեշտադրումներին, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանի գործին, ինչպես նաև Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ուսումնասիրություններին, անելիքներին և գլխավոր նպատակին:

Մանրամասները՝ տեսանյութում: