Տաթևիկ Ռևազյան. «Մեզ մոտ ստացվեց դա օր ու գիշեր պայքարելով, օր ու գիշեր աշխատելով»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ:

Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով: Նշեմ, որ այս արդյունքին մենք հասանք մի տարուց էլ քիչ ժամանակում, ինչը ավիացիայի ոլորտում ինքնին աննկարագրելի հաջողություն է:

Չնայած շատերը չէին հավատում, որ մեզ մոտ կստացվի, բայց մենք ունեցանք այս նվաճումը և մեզ մոտ ստացվեց դա օր ու գիշեր պայքարելով, օր ու գիշեր աշխատելով: Շնորհակալություն եմ հայտնում այս հաջողությանը նպաստած բոլոր անձանց ու կառույցներին:

Բայց հատկապես ցանկանում եմ առանձնացնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դերը, առանց որի անվերապահ աջակցության հաջողության չէինք հասնի: Նա այս գործընթացի ամբողջ ընթացքում ժամանակ է ինձ տրամադրել և լսել բոլոր խնդիրները, և համատեղ արագ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում գտել ենք սպառիչ լուծումներ: