Մոսկվա-Քութաիսի չվերթները կվերականգնվեն․ նախատեսվում է շաբաթական 7 թռիչք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մոսկվա

GeorgiaOnline կայքը գրում է, որ Ռոսավիացիան թույլատրել է ռուսական S7 (Սիբիր) ավիաընկերությանը կրկին չվերթներ իրականացնել Մոսկվայից դեպի Քութաիսի։

Հրամանը հայտնվել է հոկտեմբերի 15-ին ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում, ըստ որի՝ նշված ավիաընկերությանը կթույլատրվի շաբաթական 7 անգամ իրականացնել Մոսկվա-Քութաիսի չվերթը։

«S7»-ում հայտնել են, որ դեռևս տեղեկություն չունեն ավիաչվերթների հաճախականության վերաբերյալ։ 

Ռուսաստան-Վրաստան չվերթները դադարեցվել էին 2019 թվականի ամռանը Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի պատճառով, որոնք հիմնականում կրում էին հակառուսական բնույթ։