Ո՞ր երկրում են կանայք ավելի անվտանգ զգում․ ըստ National Geographic-ի՝ Հայաստանը 82-րդն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

կին
National Geographic-ը կազմել է 167 երկրների վարկանշային աղյուսակը՝ ըստ այդ երկրներում կանանց անվտանգության և ներգրավվածության աստիճանի:

Վարկանշային ցանկը կազմելիս հաշվի են առնվել ֆիզիկական բռնության ենթարկվելու, հակամարտությունների հետևանքով մահացության դեպքերը, փողոցում քայլելիս անվտանգության զգացումը, աշխատանքային պայմանները, հասարակության մեջ ներգրավվածությունն ու կանանց ու տղամարդկանց միջև խտրականության դրսևորումը:

Հայաստանն այս ցանկում հայտնվել է 82-րդ տեղում՝ զիջելով հարևան Վրաստանին (46-րդ հորիզոնական)։ Ադրբեջանը՝ 123-րդ հորիզոնականում է, Թուրքիային՝ 114-րդ հորիզոնականում, Իրանը՝ 117-րդ, Ռուսաստանը 51-րդը, իսկ վերջին տեղերում են Եմենը, Աֆղանստանը, Սիրիան, Պակիստանը, Հարավային Սուդանն ու Իրաքը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս