Խողովակաշարի վնասման պատճառով կասկածելի նյութը լցվում է Ողջի գետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կապանի տարածաշրջանի Վերին Գիրաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող պոչատարին միացված 2-րդ դիտահորի խողովակաշարից կասկածելի արտանետում է սկսվել ու այդ ամենը լցվում է Ողջի գետը: