Երկրաշարժ Դավաո քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք․ կա 5 զոհ, 77 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

երկրաշարժ

Հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 6.80 և արևելյան երկայնության 125.020 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 77 վիրավոր: