Վանեցյանի դեմ քրգործ չի հարուցվի. Դանիել Իոաննիսյանիի բողոքը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Արթուր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:

Ըստ Իոաննիսյանի հայցի՝ նա բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեկան գործ չէր հարուցվել հանցադեպի բացակայության հիմքով։

Դ. Իոաննիսյանի բողոքի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյան գրառումն էր, որտեղ նշված էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Ըստ հայցի՝ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում։

Եթե դատարանը բավարարեր Իոաննիսյանի բողոքն ընդդեմ Արթուր Վանեցյանի, ապա ՀՔԾ-ն պետք է քրգործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի փաստով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news