Ո՞ր դեպքում հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական ազգանուններ կրող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն այդ մասին պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Քրիստինա Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Նա ցանկանում էր Ամանորի արձակուրդներն անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային բաժանմունքում իրեն կանգնեցրել են: Գևորգյանն ասել է, որ, բացի իրենից, ևս երկու ընտանիք չէր կարող մուտք գործել Բաքու՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Մամեդյարովը, անդրադառնալով դեպքին, նշել է, որ Գևորգյանի հետ կատարվածը «մասնավոր դեպքը բորբոքելու փորձ էր», և որ ադրբեջանառուսական հարաբերություններում խնդիրներ չկան:

ՌԴ ԱԳՆ-ն ևս հայտարարություն էր տարածել, որ հայկական արմատներով ռուսաստանցու մուտքն արգելելու՝ Բաքվի մոտեցումն անընդունելի է: