ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

ՊՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուսի Հանրապետություն:

Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բելառուսում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի ու միջոցների «Որոնում-2019» զորավարժության ակտիվ փուլին: