ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հոկտեմբերի 17-ին, ժամը 03:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ (որոնցից չորսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է) և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 03:23-ին:
Հիվանդասենյակի սանհանգույցում այրվել են կախովի առաստաղը` մասամբ (մոտ 1 քմ) և ջրատաքացուցիչը: