«Ryanair»-ի՝ Հայաստան գալու գործում Ռևազյանի ներդրումը չկա, Փաշինյանի որոշումն է․ Լապշին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Լապշին

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված ռուսի և իսրայելցու արմատներով բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է եվրոպական «Ryanair» ավիաընկերության՝ Հայաստան մուտքին։ Ֆեյբուքյան գրառումը՝ ստորև․

«Ամբողջ համացանցն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացավ «համոզել» «Ryanair»-ին գալ Հայաստան: Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը:

Ընկերնե՛ր, հարցն ախր Տաթևիկ Ռեվազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու կարողությունը չէ: Հարցն այն էր, որ պետությունը վերացնի ավիաընկերությունների համար օդանավակայանում բոլոր վճարները, որպեսզի նրանք համաձայնեն թռիչքներ կատարել Հայաստան»,- գրել է բլոգերը, ապա նշել, որ, ըստ իր հաշվարկների, վճարները մեկ ուղևորի համար 76 դոլար է, և այդ վճարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ իր վրա է վերցրել պետությունը:

«Այդ ամենն ինձ ասել է անձամբ Փաշինյանը՝ դեռ 2018-ի ամռանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց այսօր քչերն են հիշում, որ դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ին, «Ryanair»-ը հստակ դրել էր իր պայմանները՝ վճարումները վերցրեք ձեզ վրա, և մենք կգանք Հայաստան: Չեք վերցնի, չենք գա: Շատ պարզ ու հստակ»,- գրել է բլոգերը, ապա հավելել, որ Տաթևիկ Ռևազյանն ուղղակի գնացել է Եվրոպա և հայտնել Նիկոլ Փաշինյանի որոշման մասին:

«Կարծում եմ, որ այս ավիաընկերության գալու գործում Տաթևիկ Ռևազյանի ներդրումը չկա: Սա բացառապես Փաշինյանի որոշումն էր»,- գրել է Լապշինը:

Հիշեցնենք, որ եվրոպական ամենամեծ ավիաընկերությունը՝ «Ryanair»-ը, մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը Երևան-Հռոմ, Երևան-Միլան չվերթները կիրականացնի հունվարի 14-ին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news