Զելենսկու գրասենյակը Լատվիան շփոթել է Լիտվայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Zelenski

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում Լատվիա  են անվանել Լիտվան, որտեղ պաշտոնական այցով գտնվում է երկրի նախագահ Վլադիմի Զելենսկին։

Սխալը նկատել են սոցցանցերի օգտատերերը։

Հաղորդվում է, որ նախագահի գրասենյակն արագ հեռացրել է գրառումը, նորն արել, որտեղ ևս սխալ է թույլ տվել։ Այս անգամ «Լատվիական Հանրապետության» փոխարեն գրել են «Լատվիայի Հանրապետություն»։

Սխալ տեքստը էջում մնացել է մոտ կես ժամ, հետո ուղղվել։