CNN-ը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացերի շարքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

CNN

CNN-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է: 

«Ի՞նչ է հացը: Այս հարցի հետ կապված ամենայն հավանականությամբ դուք կարիք չունեք երկար մտածելու: Դուք ցանկանում եք մի կտոր հաց համտեսել, և այդ ընթացքում այն, ինչ պատկերացնում եք, շատ բան է պատմում ձեր ծագման մասին»,-նշել է հոդվածագիրը:

CNN-ը հրապարակման մեջ անդրադարձել է Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի, ինչպես նաև Հայաստանի և շատ այլ երկրների ազգային հացերը:

«Գերմանիայի Վեսթֆալիա շրջանում հացթուխները մի քանի հաց են թխում 24 ժամվա ընթացքում, իսկ ահա ցորենի ալյուրից պատրաստված հայկական լավաշը գեղեցիկ տեսք է ստանում 30 վայրկյանում թոնրի ներսում»,-նշել է հոդվածագիրը, ապա անդրադառնում նաև լավաշ թխելու գործընթացին։

«Երբ ձեր հայ սկեսուրը հացը ձեռքին մոտենում է, մի՛ զարմացեք: Լավաշը նորապսակներին է տրվում, որն առատության ու բարեկեցության խորհրդանիշն է։ Լավաշը պատրաստելու գործընթացը պահանջում է ընկերների մասնակցություն: Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են կանայք, պատրաստում են խմորը, բարձի վրա բարակ ու լայն բացված խմորը ուժգին հարվածով ամրացնում են նախապես տաքացված թոնրի մեջ»,-գրում է հոդվածագիրը։