Կապանի սողանքից առաջացած փլատակներից դուրս է բերվել 69-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Կապանում սողանքից երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մեկ մարդ  մահացել է: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ.-ի դին՝ ծնված 1950 թվականին:

Ավելի վաղ գրել էինք, որ ԱԻՆ-ը հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում, որի ներսում քաղաքացիներ են եղել: 

Պատահարին կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հողի սողանք է եղել մի խրճիթի նման տուն է եղել, սողանքը տան վրա է եղել ու տունը ծածկել։ Տանը երկու մարդ կա՝ ծեր ամուսիններ։ Հիմա էնտեղ հողային աշխատանքներ են անում։ Կենդանի՞ են, թե՞ չէ, չեմ կարող ասել, տեղում պետք է պարզվի»,-ասել է Ցոլակյանը ապա տեղեկացրել, որ սողանքը շարժվող է, և կարող է էլի մի քիչ գալ․ «Տրակտորով դեմը մաքրում են, որ հանկարծ նոր բան չգա, չնայած տակը ուրիշ շենքեր՝ տներ-բաներ չկան»։