«Սանիթեք Ինթերնեյշնլ»-ի պարտքը «Մոսէսքո» ՍՊԸ-ին կազմում է 14 մլն դրամ․պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

sanitek

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հերքել է «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով» լուրը։ 

«Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված և մի շարք այլ լրատվականների կողմից արտատպված`«Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրը» իրականությանը չի համապատասխանում և միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը: Նշենք, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում։