Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան Հայաստանում չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Իրավական

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով վկան լքել է Հայաստանը՝ խոստանալով մի քանի օրից վերադառնալ: 24News-ն այս մասին տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից:

«Քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել, որովհետև օրենսդրությամբ սահմանված է, որ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց»,-ասաց նա և ընդգծեց, որ վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել մի քանի օրով երկրից հեռանալու մասին։