Հայկազովի հրետանային բրիգադի նախկին հրամանատարը կուսակցություն է հիմնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Գրիգոր

Հայկազովի հրետանային բրիգադի նախկին հրամանատար, ԶՈՒ գնդապետ Գրիգորի Սահակյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կուսակցություն ստեղծելու մասին։ Գրառման մեջ նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ մեր թիմի կողմից կուսակցության ստեղծման մասին, որի անվանումն է «Վստահություն»։ 

Կուսակցությունը նպատակ ունի սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության և ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ապահովել իր ներկայությունն օրենսդիր մարմնում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հետամուտ լինել Արցախում իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն հատկանիշների, առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ, Արցախի շահերի գերակայության սկզբունքի հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի երկարատև ու կայուն զարգացումը:

Նաև տեղեկացնեմ ձեզ, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2019 թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի 3-րդ հարկում՝ փոքր դահլիճում։

Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ առաջիկայում»:

Գրիգորի Սահակյանի կենսագրությունը՝ այստեղ։