ՍԴ-ն լուծարելու իրավական բոլոր ճանապարհները սպառվել են, պետք չէ այն թիվ 1 օրակարգը դարձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Պետք է հաշվի նստել Սահմանադրական դատարանի կայացրած վճռի հետ, և կարծում եմ, որ ՍԴ-ն լուծարելու իրավական բոլոր ճանապարհները սպառվել են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների կողմից մերժված նախաձեռնությանը, որով նախատեսվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ 

«Պետք է ուղղակի շարունակել առաջ շարժվել, թիվ մեկ օրակարգ չի կարելի դարձնել այդ հարցն ու ՍԴ-ում չեղած խնդիրների համար լուծումներ փնտրել: Երկրի առջև ծառացած խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվել ամենօրյա ռեժիմով: Հուսով եմ՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու «իշխանությունների» «պլան բ-ն» իրավական ճանապարհ է ենթադրում: Եթե հանկարծ այն չլինի իրավական պետություն ունենալու մոտեցումների շրջանակում, մենք դեմ ենք լինելու դրան»,- նշեց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news