Էրդողանն աղբարկղն է նետել Թրամփի սկանդալային նամակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Էրդողան

Թվիթերյան միկրոբլոգում թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը գրել է, որ տեղեկություն ունի բարձրաստիճան մի պաշտոնյայից, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի սկանդալային նամակը։

«Նամակը հոկտեմբերի 9-ին է գրվել: Միջնորդության առաջարկությունը մերժվել է Էրդողանի կողմից, իսկ նամակը նետվել է աղբաման: Այդ նամակի լավագույն պատասխանը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, տրված պատասխանն է «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը»,- պաշտոնյայի խոսքերը մեջ է բերել լրագրողը:

Ավելի վաղ գրել էինք, որ Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներ Թրիշ Ռեյգանը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի վերջաբանում Էրդողանը գրել էր․

«․․․Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի:

Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:

Ավելի ուշ Ձեզ կզանգեմ»: