ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թվիթերյան միկրոբլոգում թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը գրել է, որ տեղեկություն ունի բարձրաստիճան մի պաշտոնյայից, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի սկանդալային նամակը։
«Նամակը հոկտեմբերի 9-ին է գրվել: Միջնորդության առաջարկությունը մերժվել է Էրդողանի կողմից, իսկ նամակը նետվել է աղբաման: Այդ նամակի լավագույն պատասխանը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, տրված պատասխանն է «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը»,- պաշտոնյայի խոսքերը մեջ է բերել լրագրողը:
Ավելի վաղ գրել էինք, որ Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներ Թրիշ Ռեյգանը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի վերջաբանում Էրդողանը գրել էր․
«․․․Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի:
Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:
Ավելի ուշ Ձեզ կզանգեմ»: