Թուրքիայի գործողությունները տեղահանություն և ցեղասպանության փորձ են․ Փայլանը՝ Մեջլիսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Garo

Թուրքական «Yeni akit» լրատվական կայքը գրում է, որ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում խոսել է Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության մասին՝ նշելով, որ, ըստ ՄԱԿ-ի բոլոր սահմանումների, Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան տեղահանություն և ցեղասպանության փորձ:

«Ժողովրդագրության հետ խաղալ չի կարելի: Դա հանցանք Է: Նույն հիմքով Իսրայելը գրավում է Պաղեստինի տարածքները»,- ասել է Փայլանը:  

Հայազգի պատգամավորի ելույթը բուռն արձագանքներ է ստացել: Ամենակոշտը քննադատել է «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը՝ նշելով․ «Անիծում եմ այդ խոսքերը: Թուրքիան իր պայքարը տանում է Սիրիայի հյուսիսի բնակչության և տարածաշրջանի խաղաղության համար»:

«Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը դատապարտել է Փայլանի ելույթը Թուրքիայի ռազմական գործողություններն Իսրայելի հետ համեմատելու համար և նշել, որ տարածաշրջանում այս իրավիճակի մեղավորը «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, իսկ ցեղասպանություն բառի օգտագործումը Փայլանի կողմից Զենգինը որակել է որպես պառակտում:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Էնգին Ալթայն ասել է, որ չնայած Փայլանի որոշ խոսքեր չի ընդունում, բայց նրա ելույթը հիմնականում ճիշտ էր, իսկ եթե խորհրդարանը կարծիք հայտնելու հարթակ է, իրենց կարծիքը կարող են հայտնել բոլորը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news