Մոսկվան արձագանքել է Զատուլինի՝ Արցախ այցի վերաբերյալ Բաքվի բողոքի նոտային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացվող «Արցախի ընկերների ֆորում»-ին ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մասնակցությունը՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքին, համաձայն որի՝ վերջիններս բողոքի նոտա էին հղել Մոսկվային:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հաստատել է, որ նախարարության կողմից ստացվել է բողոքի  նոտա, և որ ԱԳ նախարարության կայքում տեղադրվել է գործող ընթացիկ նախազգուշացում, ըստ որի՝ Ադրբեջանը կշարունակի արգելել մուտքը Ղարաբաղ այցելող քաղաքացիների համար։

«ՌոԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դրա լուծման ուղիները հայտնի են և մնում են անփոփոխ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, նաև բոլոր գնահատականներին, բոլոր այն հայտարարություններին, որոնք արվել են նախկինում ռուսական կողմից, դրանք տեղին են: Կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի գործընթացի շրջանակում քաղաքական բանակցությունների միջոցով»,- ասել է Զախարովան: