Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից․ Զախարովան՝ Նժդեհի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է  Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հրապարակումներին:

Լրագրողի նկատառումին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից:

«Եթե գլոբալ մոտենաք հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք պատմականության գիրկը: Այս տեսակետից տվեցինք բոլոր գնահատականները ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ շատ խիստ և սուր արձագանքեց Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը, որը քաղաքական ու հասարակական լայն քննարկումների տեղիք էր տվել։