Հրայր Թովմասյանն ու ՍԴ-ն մնացել են Փաշինյանի կոկորդում, չի կարողանում կուլ տալ․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Այս գործով ՀՀ-ում շարունակվում է իշխանազավթման գործընթացը, այն մեկնարկել է դեռևս անցյալ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը զավթեց վարչապետի աթոռը, հետո, ԱԺ-ի վրա ճնշումներ գործադրելով դեկտեմբերի ընտրություններին զավթեց ազգային ժողովը, դրանից հետո շարունակում է միանձնյա քաղաքական համակարգի կառուցումը, և փորձում է զավթել դատական իշխանությունը», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝  «Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկող կեղծ անկախ ընդդիմադիր պատգամավորի տեղեկությունների հիման վրա գործ են հարուցել Հրայր Թովմասյանի դեմ, որը վերջին փրփուրն է, որից փորձելու են կառչել՝ Թովմասյանից և անկախ Սահմանադրական դատարանից ազատվելու համար»։ 

«Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում, և չի կարողանում կուլ տալ, մարսել, այսօր նաև այդ գործընթացի հերթական արարն էր։ ՀՔԾ քննչական խումբը հետաքրքրված էր ՀՀԿ անդամության կասեցման գործընթացով, որը տեղի էր ունեցել, երբ Թովմասյանը առաջադրվում էր ՍԴ-ում։ Թովմասյանը դեռևս անցյալ տարի՝ փետրվարի 22-ին, դիմում էր գրել կուսակցականությունը կասեցնելու համար՝ հաշվի առնելով օրենքի պահանջը», - հավելել է նա։ 
Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՔԾ-ին ամբողջությամբ տրվել է համարժեք փաստաթղթերի փաթեթը, և իրենք թաքցնելու բան չունեն, քանի որ խնդիրը իրավական չեն համարում։

«Հիմա ՍԴ-ը գրոհելու վերջին փորձերից մեկն է, թիրախում Հրայր Թովմասյանն է՝ մի անհեթեթ հիմքով, որը կարող էր լինել ոչ թե Արման Բաբաջանյանի միջոցով, այլ՝ «Իմ քայլի»-ի պատգամավորների, եթե վստահ լինեին, որ սա այնքան էլ կեղտոտ գործարք չէ», - նշեց Աշոտյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news