Հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել. Վարդան Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

Վարդան Թովմասյան

ԱԱԾ աշխատակիցները հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել, Aysor.am-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը։

«Մենակ տանիքից են հարցրել։ Ո՞նց ենք կառուցել, ի՞նչ գումարով ենք կառուցել։ Ասեցի՝ 12-13 տարի առաջ, իսկ բնակարանն էլ ես պետական աշխատելու ժամանակ եմ ստացել։ Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ։ Ստուգում չեն իրականացրել, Հրայր Թովմասյանի մասին ոչ մի բան չեն ասել», - նշեց նա։

Անդրադառնալով թոռնուհիներին ԱԱԾ հարցաքննության կանչելու լուրերին՝ Վարդան Թովմասյանը նշեց, որ այդ մասին լրատվամիջոցներից է իմացել։

Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մասնագետներ են բերել, որպեսզի տանիքը ստուգեն, ինչն ինքը թույլ է տվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն։