Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը դիտել է Կոմիտաս վարդապետին նվիրված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները, ինչպես նաև ունկնդրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների կոմիտասյան կատարումները: Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ միջոցառումը մետրոպոլիտենում կազմակերպելու համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին դիտել ցուցահանդեսը ու ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր ժողովրդի մեծանուն զավակներից մեկին՝ Կոմիտասին:

Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների, մետրոպոլիտենի այցելուների ու քաղաքի հյուրերի հետ: