Գործողությունները հրահանգավորածները հա՞շտ են իրենց որոշման հետ. Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

.

Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում՝  այս անընդունելի գործողությունների շարքը երբ ավարտվի այս անձանց նկատմամբ, շարունակվելո՞ւ են ավտորիտարիզմի այս դրսեւորումները։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ կիսվելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տուն ԱԱԾ քննիչների այցի մասին հրապարակումը։

«Երբ նացիստները բռնում էին կոմունիստներին, ես լռում էի․ ես կոմունիիստ չէի։

Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի․ ես սոցիալ-դեմոկրատ չէի։

Երբ նրանք բռնում էին արհմիության անդամներին, ես լռում էի․ ես արհմիության անդամ չէի։

Երբ նրանք եկան իմ հետեւից որեւէ մեկը չէր մնացել, որ պաշտպաներ ինձ»․․․

Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում․ այս անընդունելի գործողությունների շարքը երբ ավարտվի այս անձանց նկատմամբ, շարունակվելո՞ւ են ավտորիտարիզմի այս դրսեւորումները։

Հ․Գ․ այստեղ ոչ մեկն է նացիստ, ոչ մյուսը կոմունիստ, ոչ մեկին եմ պաշտպանում, ոչ մյուսին մեղադրում, պարզապես ուզում եմ հասկանալ այս գործողությունները հրահանգավորած անձինք հա՞շտ են իրենց որոշման հետ, թե՞ ասում են սա էլ ու վերջ․․»,–նշել է նա։