Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն:

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: