Հրշեջները մարել են Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 17-ին, ժամը 10:16-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 12:51-ին: Այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ: