Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

.

Հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։

Կրակոցներից վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաների կողային ապակիները։

Նախնական տվյալով՝ կրակոցներից տուժածներ չկան։

 Փաստի առթիվ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news