ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի հետ կապված խորհրդարանական փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

.
24News-ի տեղեկությունների համաձայն, Հատուկ քննչական ծառայության քննիչները երեկ՝ հոկտեմբերի 18-ին, այցելել են խորհրդարանի աշխատակազմ և արգրավել այնտեղ պահպանվող բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերվում են Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուն: Այդ «փաթեթի» մեջ առկան են թե՜ ընտրության արձանագրությունները թե՛ քվեաթերթիկները և թե՛ անգամ այդ օրը հնչած ելույթների սղագրությունները: 

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանությունը բռնազավթելու» հատկանիշներով: 

Այս քրեական գործի շրջանակներում քննիչները նաև այցելել են Սահմանադրական դատարան ու ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 24News-ի հետ զրույցում նշել էր, որ քննիչները փնտրել են Հրայր Թովմասյանի՝ կուսակցությունից դուրս գալու հետ կապված փաստաթղթերը:

Երեկ նաև ԱԱԾ աշխատակիցներն այցելել են ՍԴ նախագահի հայրական տուն՝ վերջինիս հոր հետ զրուցելու: Ըստ տարածված տեղեկությունների, այսօր նա և Թովմասյանի դուստրերը հրավիրվել են ԱԱԾ՝ հարցաքննության:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news