Հրդեհ՝ Այգեվան գյուղում․ այրվել է 1400 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Հոկտեմբերի 17-ին` ժամը 14:53-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 21:37-ին:

Այրվել է մոտ 1400 հակ անասնակեր: