Ալվար գյուղի մոտակա սարին 350 հա խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:38-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ալվար գյուղի 1-ին փողոցի մոտակա սարին:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 350 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից ևս 13 հրշեջ-փրկարար, «Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության 20 աշխատակից և Ալվար համայնքի 5 բնակիչ:

1