Արցախում ՀՅԴ կառույցը մտածում է՝ ո՞ւմ պոչին կպչի, որ նորից մտնի խորհրդարան․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՅԴ

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությանը մարգինալացում է սպառնում նաև Արցախում: Ինչպես Հայաստանում, այնտեղ ևս իշխանությունները բոլոր ընտրությունների ժամանակ օգնել են այս կուսակցությանը խորհրդարան մտնելու և իշխանական կառույցներում պաշտոններ ստանալու հարցում:

Հիմա Դաշնակցության տեղական կառույցը մտածում է ում պոչին կպչի, որ նորից մտնի խորհրդարան, և այդ պատճառով է, որ Դաշնակցությունը դարձել է լայն կոնսոլիդացիայի ամենամեծ ջատագովը:

Հեղափոխությունից հետո այլևս ոչ մեկը նրանց համար չի կարող ձայներ նկարել, անգամ Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: