Թուրքիան Սիրիայում 120 ժամով հրադադար է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

Սիրիա

Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Թուրքիան 120 ժամով դադարեցրել է։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։

ԱՄՆ կաջակցի քրդական զորքերի դուրսբերմանն այն տարածքներից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում։

Հրադադարի մասին հայտարարելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է․

«Քաղաքակրթության համար հրաշալի օր է։ Միլիոնավոր կայնքեր կփրկվեն»։