ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News
Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Թուրքիան 120 ժամով դադարեցրել է։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։
ԱՄՆ կաջակցի քրդական զորքերի դուրսբերմանն այն տարածքներից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում։
Հրադադարի մասին հայտարարելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է․
«Քաղաքակրթության համար հրաշալի օր է։ Միլիոնավոր կայնքեր կփրկվեն»։