«Արմավիր» ՔԿՀ-ում 54-ամյա կալանավոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

2019թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ներսես Հակոբյանի (ծնված 1965թ., մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախկինում երեք անգամ դատապարտված) ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։