Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարի 7-րդ տուրում հաղթել է չինացի Վանգ Հաոյին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սպորտ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» միջազգային մրցաշարի 7-րդ տուրում հաղթել է չինացի Վանգ Հաոյին և դարձել առաջատարներից մեկը։

Այժմ Լևոն Արոնյանն ու ամերիկացի Ֆաբիանո Կարաունան 5.5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: