Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն փոքր դստեր անմեղսունակության եզրակացությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Khachaturyan

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները, որի սպանության համար մեղադրվում են 3 դուստրերը, պատրաստվում են վիճարկել փոքր դստեր անմեղսունակության եզրակացությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Հարազատներն ասել են, որ իրենք հոգեբանա-սեռաբանա-հոգեբուժական կրկնակի փորձաքննություն են պահանջելու։ Փորձագիտությունն ավելի վաղ ընդունել էր, որ սպանության ժամանակ, աղջիկն անմեղսունակ է եղել, չի գիտակցել ինչ է անում, պատասխանատվություն կրել չի կարող։  Դատարանն այս պարագայում  նրան միայն կարող է ուղարկել հարկադիր բուժման։

Փաստաբանը պատրաստվում է վիճարկել եզրակացությունը, և եթե արդյունքի հասնի,աղջկան կսպառնա 10 տարվա ազատազրկում։