ՍԴ դատավորները հետևում են Թովմասյանի և ընտանիքի հետ կապված զարգացումներին․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հրայր

Սահմանադրական դատարանի 7 դատավորները համատեղ հայտարարություն են տարածել ՍԴ նախագահի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։

«Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։

Ալվինա Գյուլումյան

Արևիկ Պետրոսյան

Արման Դիլանյան

Հրանտ Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Արայիկ Թունյան

Ֆելիքս Թոխյան

ք․ Երևան, 18 հոկտեմբերի 2019 թ․»,-նշված է ՍԴ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել են Հրայր Թովմասյանի հորը՝ Վարդան Թովմասյանին, ու դուստրերին, հրավիրել ԱԱԾ՝ չնշելով, թե ինչու և որ գործի շրջանակում։ 

Սակայն քանի որ Հրայր Թովմասյանի հայրը վատառողջ է եղել և չի կարողացել ներկայանալ,  ԱԱԾ ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին այցելել էին Մասիսի շրջանի Դարակերտ գյուղ։

ԱԱԾ ներկայացուցիչներից այցից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Վարդան Թովմասյանը պատմել է, որ ԱԱԾ աշխատակիցները նրան հարցրել են տանիքից։

«Մենակ տանիքից են հարցրել։ Ո՞նց ենք կառուցել, ի՞նչ գումարով ենք կառուցել։ Ասեցի՝ 12-13 տարի առաջ, իսկ բնակարանն էլ ես պետական աշխատելու ժամանակ եմ ստացել։ Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ։ Ստուգում չեն իրականացրել, Հրայր Թովմասյանի մասին ոչ մի բան չեն ասել», - ասել է Վարդան Թովմասյանը։

Սդ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին արձակուրդում է։