Կոնգրեսականները CNN-ի եթերում և Կոնգրեսում կոչ են արել ճանաչել հայերի ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Բրեդ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման դեմ բանաձևի վերաբերյալ լսումներ, որտեղ հանդես է եկել նաև Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Կոնգրեսականը հայտարարել է, որ, ԱՄՆ-ն 1940-ական թվականներից սկսած, պաշտպանել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ ժխտելով 1915 թվականի հայերի ցեղասպանությունը։

«Դա անելով՝ մենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությանը, որի հիմքում ընկած են պատիվն ու ճշմարտությունը, մեզ ստորացրել ենք լռությամբ»,- նշել է կոնգրեսականը, ապա հավելել, որ ժամանակն է ճանաչել 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը ձայների ճնշող մեծամասնությամբ:

Նույն կոչը դեմոկրատ Թեդ Լիուն հայտարարել է նաև CNN-ի եթերում։

«Մենք ոչ միայն պետք է պատժամիջոցներ սահմանենք Թուրքիայի դեմ, այլև, ըստ իս, եկել է ժամանակը, որպեսզի մենք պաշտոնապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,-հայտնել է Թեդ Լիուն: