«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են Ռուսական 102-րդ ռազմաբազա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյա  էջում գրում է․ 

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ հոկտեմբերի 18-ին նախաձեռնել է այցելություն Գյումրի քաղաքում տեղակայված «Ռուսական 102-րդ ռազմաբազա»։ Ռազմաբազայի հրամանատարությունը պատգամավորներին տեղում ծանոթացրել է ռուսական զորքերի առօրյային, ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Պատգամավորները եղել են ռազմաբազայի եկեղեցում, այնուհետև թանգարանում ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և ռազմաբազայի պատմությանը»:

Մարուքյան