Փայտի փոխարեն՝ թմրանյութ․ մեքենայում դեղնականաչավուն կանեփանման զանգված է հայտնբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 17-ին՝ գիշերվա երեքին, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ Դիլիջանի ոստիկանները կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Ֆորդ Տրանզիտը»:

Վարորդը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, վարորդի ներկայությամբ այն զննվել է: Սրահի տարբեր մասերից հայտնաբերվել են թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ: Վարորդը հայտնել է, որ նշվածը հավաքել է հուլիսին՝ անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: