ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News
Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 28-ամյա Այսուլթան Նազարբաևը Լոնդոնում ոստիկանի վրա հարձակվելու համար մեկ տարվա պայմանական ազատազրկման Է դատապարտվել։
Նազարբաևն, ըստ մեղադրանքի, գտնվել է թմրանյութի ազդեցության տակ, դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, հարվածել ու կծել նրանցից մեկին։
Դատավճռով նախատեսված է 18-ամսյա փորձնական ժամկետ,թմրանյութերի կախվածությունից բուժման շարունակում, տուգանք, ինչպես նաև հասարակական աշխատանք։