50-ամյա վարորդը ВАЗ 2107-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 MD 762 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել հետիոտն՝ Բերդիկ գյուղի բնակիչ, 50-ամյա Արփենիկ Ալեքսանյանին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։