ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը: