Արմավիրի մարզում բախվել են զինվորականների մեքենաներ. կա 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

.

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտի «Լենտռասում», բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Mercedes-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես սպա, իսկ Land Rover-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։